Մատչելիության հղումներ

Արշավները՝ հայաստանցի եւ արտասահմանցի ուսանողների մերձեցման միջոց


Ստեփանի խոսքերով, արտասահմանցի երիտասարդները մեծ հաճույքով են մասնակցում արշավներին: Լեռնագնացության մշտական մասնակիցներն են իրանցի Քուրոշը եւ գերմանացի ուսանող Հենինգը:

«Գերմանիայում մենք ունենք հիմնականում հարթավայրեր եւ մի քանի փորք սար: Ալպերը գտնվում են հարավում, սակայն դրանց վրա մագլցելը դժվար է, իսկ այստեղ շատ տպավորիչ է, երբ բարձրանում ես, ասենք, Արագած լեռը եւ 4000 մետր բարձրությունից դիտում ներքեւում փռված հարթավայրը: Բացի դրանից, Գերմանիայի լեռները անտառապատ են, իսկ հայկական լեռները խոտածածկ են եւ քարքարոտ», - ասում է Հենինգը:

Արտասահմանցի ուսանողների մասնակցությունը խրախուսվում է, քանի որ հայ եւ արտասահմանցի ուսանողները միաժամանակ ձեռք են բերում նոր ընկերներ եւ ավելի կատարյալ են տիրապետում միմյանց լեզուներին:

Քուրոշը արդեն մեկ տարի ապրում է Հայաստանում, նա այստեղ է եկել Թեհրանից: Քուրոշը ուսանող է, եւ եթե լինում է հնարավորություն, անպայման մասնակցում է արշավներին: «Արշավները ոչ միայն նպաստում են մարդու ֆիզիկական զարգացմանը այլեւ դարձնում են մարդուն ավելի բարի եւ հոգատար դիմացինի նկատմամբ: Մարդը բնության մասնիկն է, դա նշանակում է, որ նա պետք է հարգի բնությունը: Արշավների ընթացքում մենք օգնում ենք միմյանց, եւ այդ շփումները հարստացնում են մեր հոգեւոր աշխարհը», - ավելացնում է Քուրոշը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG