Մատչելիության հղումներ

Սորոս. «Կաշառառության մակարդակը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում»


«Կաշառառության մակարդակը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում»,֊ - հայտարարել է ամերիկացի մեծահարուստ եւ բարերար Ջորջ Սորոսը՝ վկայակոչելով իր հիմնադրած Բաց հասարակության ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, Ստամբուլում կայացած ասուլիսի ժամանակ Սորոսը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին:

«Մենք ուզում ենք օգնել Հայաստանին, բայց դրա համար անհրաժեշտ է նաեւ տեղի կառավարության կամքը»,֊ - ասել է Սորոսը:

«Սորոսի «օգնությունը» Վրաստանին հանգեցրեց իշխանափոխության եւ ռուս֊-վրացական հարաբերությունների կտրուկ սրման»,֊ - փաստել է գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG