Մատչելիության հղումներ

Ամերիկահայ երիտասարդները երթ են սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն


Ամերիկահայ երիտասարդների մի խումբ երեկ քայլարշավ է սկսել Լոս Անջելեսից Վաշինգտոն՝ նպատակ ունենալով բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

«Լոս Անջելես դեյլի նյուս» թերթի վկայությամբ, երթի մասնակիցները մտադիր են քայլել օրական 20 մղոն եւ 5 ամսում հասնել մայրաքաղաք:

Ըստ թերթի, 29֊-ամյա քահանա Վահե Աբովյանը ազատ օրեր է վերցրել, իսկ կնոջն ու երկու դուստրերին ուղարկել է Երեւան, որպեսզի նվազեցնի ծախսերը քայլարշավի ընթացքում:

«Մենք փորձում ենք վառ պահել Ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը, լուսավորել մեր հասարակությանը եւ այնպես անել, որ մարդկության դեմ հանցագործությունները այլեւս չկրկնվեն»,֊ - ասել է Աբովյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG