Մատչելիության հղումներ

Ստամբուլում բացվում է Սեւծովյան տարածաշրջանի անվտանգությանը եւ ժողովրդավարացմանը նվիրված համաժողով


Վաղը Ստամբուլում բացվում է Սեւծովյան տարածաշրջանի ժողովրդավարացմանը եւ անվտանգությանը նվիրված միջազգային համաժողով:

Երկօրյա համաժողովը, «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, կազմակերպել են Մարշալի հիմնադրամը, ՆԱՏՕ-֊ի քաղաքացիական դիվանագիտության դեպարտամենտը եւ այլ կազմակերպություններ:

Համաժողովին ներկա են լինելու ԱՄՆ֊-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Թուրքիայում ԱՄՆ֊-ի դեսպան Ռոս Ուիլսոնը, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին եւ այլ պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG