«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը այսօր ասել է, թե Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Ղարաբաղում հանրաքվեի անցկացմանը:
«Ընտրություններից առաջ Ադրբեջանի իշխանությունները խոստումներ են տալիս միջազգային կազմակերպություններին, ինչը կարող է վնաս հասցնել երկրի ազգային շահերին», - ըստ «Ռեգնում» գործակալության ասել է ընդդիմադիր քաղաքական գործիչը: - ««Ընտրություններից հետո, հասկանալով, որ տված խոստումներն անիրական են, քանզի կարող են ժողովրդական ապստամբության հանգեցնել, Ադրբեջանի իշխանությունները փոխում են իրենց դիրքորոշումը եւ արդարանում են միջազգային կառույցների առջեւ»: