Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Մեր նպատակն է՝ դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն»


«Մեր նպատակն է՝ ունենալ գիտատար տնտեսություն եւ դառնալ մտավոր ծառայությունների կենտրոն»,֊ - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ընդունելով Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի պատվիրակությանը, նախագահը փաստել է, որ Հայաստանում «ավանդաբար գիտատար տնտեսությունը մեծ ծավալներ է ունեցել, գործել են զարգացած գիտատեխնիկական կենտրոններ, որոնք սպասարկել են հսկա պետություն»:

Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ԽՍՀՄ-֊ի փլուզումից հետո գիտության այդ ճյուղերը հայտնվել էին բավականին ծանր վիճակում: «Նաեւ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի աջակցությամբ այսօր արդեն գիտության այդ ճյուղերում խնդիրները որոշակիորեն մեղմանում են», - հավելել է Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG