Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի ձերբակալմամբ


Human Rights Watch (HRW) միզազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր իր մտահոգությունն է հայտնել Թուրքմենստանում «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի եւ մարդու իրավունքների պաշտպանների ձերբակալության կապակցությամբ:

Ավելի վաղ այս ամիս Թուրքմենստանում ձերբակալվել էին «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Օգուլսապար Մուրադովան, նրա երեք չափահաս երեխաները, ինչպես նաեւ Թուրքմենստանի հելսինկյան հիմնադրամի երկու ակտիվիստները եւ նրանց ազգականներից մեկը:

«Սա միջազգային նորմերի ակնհայտ ոտնահարում է, իշխանությունները փորձում են լռեցնել բոլոր այլախոհներին», -֊ «Ազատություն» ռադիոկայանին ասել է HRW-֊ի մոսկովյան գրասենյակի տնօրեն Էլիսոն Գիլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG