Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոն Վախթանգ Դարչինյանին, որը մեկնում է Ավստրալիա՝ նոր մենամարտերի պատրաստվելու համար:

Ինչպես փաստում է նախագահի մամլո ծառայությունը, թեեւ բռնցքամարտիկը ներկայացնում է Ավստրալիան, նրա յուրաքանչյուր մարտից առաջ հնչում է Արա Գեւորգյանի ստեղծագործությունը եւ բարձրացվում է հայկական դրոշը:

Ռոբերտ Քոչարյանը ուրախալի է համարել այն փաստը, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասպարեզում երեւան են գալիս հայկական անուններ:

Ինչպես նախօրեին «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վախթանգ Դարչինյանը, իր հաջողությունների գաղտնիքը երակներում հոսող հայկական արյունն է եւ նպատակասլացությունը:

«Չունեմ երազանքներ, փոխարենն ունեմ նպատակներ: Այս պահին իմ նպատակը աշխարհի բացարձակ չեմպիոն դառնալն է», - նշել էր Դարչինյանը:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG