Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Սանկտ-Պետերբուրգում


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը չի բացառել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն Սանկտ-Պետերբուրգում հուլիսի 15-17-ին կայանալիք Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ:

Մեկնաբանելով այս հայտարարությունը, Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ «առայժմ հնարավոր չէ որեւէ բան ասել երկու նախագահների հանդիպման մասին»:

Նրա հավաստմամբ՝ նման հանդիպումներին նախորդում է բավական երկար գործընթաց, երբ տարածաշրջան են ժամանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ այնուհետեւ հանդիպում են արտգործնախարարները:

Հարցին, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը հրավիրված է Սանկտ-Պետերբուրգ, նախագահի խոսնակը պատասխանեց. - «Նման հրավերի մասին առայժմ որեւէ բան հայտնի չէ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG