Մատչելիության հղումներ

logo-print

Վիկտոր Սողոմոնյան. «Բրայզայի հրապարակածը շրջանակային համաձայնագրի ընդամենը մի մասն է»


Հայաստանի նախագահի խոսնակ Վիզտոր Սողոմոնյանը երկուշաբթի օրը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզայի հրապարակած տվյալները ղարաբաղյան բանակցություններում ներկայացված փաստաթղթի մասին «կողմերին առաջարկված շրջանակային համաձայնագրի ընդամենը մի մասն է եւ չի արտահայտում ողջ փաստաթղթի էությունը»:

«Եթե ապագայում եւս մամուլում նման տվյալներ հրապարակվեն, Հայաստանը կհրապարակի բոլոր փաստաթղթերը, որոնք բանակցություններում քննարկվել են վերջին 7-8 տարիներին, այսինքն՝ «ընդհանուր պետության» սկզբունքի վրա հիմնված համաձայնագրի նախագիծը, Քի Ուեսթում քննարկված փաստաթուղթը եւ Բուդապեշտում վերջերս քննարկված համաձայնագրի նախագիծը: Համոզված եմ, որ այդ ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Ի դեպ, բոլոր երեք համաձայնագրերի նախագծերը հրապարակվել են Ադրբեջանի կողմից», - հավելել է Սողոմոնյանը:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անցած շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ կողմերին առաջարկվել է մի փաստաթուղթ, որը նախատեսում է հայկական ուժերի դուրս բերում ադրբեջանական տարածքներից, տնտեսական եւ դիվանագիտական կապերի հաստատում, օգնություն միջազգային հանրության կողմից, խաղաղապահ ուժերի տեղակայում եւ քվեարկություն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG