Մատչելիության հղումներ

Ժիրինովսկու հայրը ամենեւին էլ իրավաբան չէ


Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին, որն այսօր վերադարձել է Իսրայելից, այնտեղ գտել է հոր գերեզմանը եւ հայտնել լրագրողներին, որ հայրը իրավաբան չէր, այլ առեւտրական եւ գյուղատնտես:

Պարզաբանելով, թե ինչպե՞ս է ծագել հոր իրավաբան լինելու առասպելը, Ժիրինովսկին ասել է, որ 1932 թվականին հայրը՝ Վոլֆ Էդելշտեյնը ավարտել է Գրենոբլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչից ինքն ու մայրը ենթադրել են, որ նա իրավաբան է: Սակայն ի վերջո պարզվել է, որ ֆակուլտետում առեւտրային ինստիտուտ կար, որտեղ էլ սովորել է Ժիրինովսկու հայրը:

«Ուստի հայրս առաջին կրթությամբ առեւտրական էր, իսկ երկրորդով՝ գյուղատնտես»,֊ - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, եզրակացրել է Ժիրինովսկին՝ հույս հայտնելով, որ այս բացահայտումը կօգնի շահել ռուսաստանցի գյուղացիների ձայները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG