Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատները բացասական գնահատական է տվել ռուսաստանցի մրցավար Վալենտին Իվանովին, որը վարել է Պորտուգալիայի եւ Հոլանդիայի հավաքականների երեկվա հանդիպումը:

Իվանովը աշխարհի առաջնությունների ռեկորդ սահմանեց՝ ցույց տալով 4 կարմիր եւ 16 դեղին քարտ:

«Այս խաղի համար մրցավարն էլ պետք է դեղին քարտ ստանար»,֊ - ասել է Զեպ Բլատները:

Պորտուգալիան 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիային եւ քառորդ եզրափակիչում խաղալու է Անգլիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG