Մատչելիության հղումներ

«Վրաստանում ինքնավարություններ կան եւ նոր ինքնավարություններ չեն լինելու»,֊ - ի պատասխան Ջավախքի հայկական կազմակերպությունների՝ ինքնավարության վերաբերյալ հայտարարությունների, ասել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին:

Ջավախքի հայկական կազմակերպությունները կարծիք են հայտնել, որ Ջավախքին պետք է ինքնավարություն շնորհվի, իսկ հայերենին տրվի պետական լեզվի կարգավիճակ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն ասել է, որ «նման հայտարարություններն անհեթեթ են ու վտանգավոր եւ չեն բխում Վրաստանի ու Հայաստանի շահերից»:

Հուլիսի 7-ին աշխատանքային այցով Վրաստան է մեկնելու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ մասնակցելու հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, որը, երկկողմ պայմանավորվածության համաձայն, տեղի կունենա Աջարիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG