Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը Ստամբուլում հայտարարել է, որ ցեղասպանության փաստը «քննարկման առարկա չէ»


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որն ավարտում է իր այցը Թուրքիա, Ստամբուլում հայտարարել է, որ թուրքերը իրականացրել են ցեղասպանություն եւ դա քննարկման առարկա չէ:

«Մեր ժողովրդի համար դա մի բան է, որը եղել է եւ պետք է ճանաչվի: Ցեղասպանության հարցը 90 տարի շարունակ ուսումնասիրվել է գիտնականների կողմից»,֊ - ըստ «Դողան» գործակալության, ասել է Վեհափառ Հայրապետը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը ենթադրում է, որ Գարեգին Երկրորդի այս խոսքերը կբարդացնեն նրա այցի ավարտը եւ կավելացնեն լարվածությունը, որը զգացվում է այցի առաջին օրվանից:

Գարեգին Երկրորդը, մինչդեռ, ասել է, որ Ստամբուլում կազմակերպված բողոքի ցույցերը իր վրա չեն ազդել: «Նրանք չեն կոտրել իմ ոգին եւ ազդեցություն չեն ունեցել իմ այցելության վրա: Բայց եթե նման ցույցերը շարունակվեն, դա կապացուցի, որ դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի այս երկու հասարակությունները միասին ապրեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG