Մատչելիության հղումներ

OTE հունական ընկերությունը տուգանվել է 2,5 միլիոն եվրոյով՝ գնային քաղաքականության մասին տեղեկություններ չներկայացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Հունաստանի ազգային հեռահաղորդակցությունները կարգավորող EETT-ն պատժել է OTE-ին 2006 թվականի գնային քաղաքականության մասին տեղեկություններ չներկայացնելու եւ 2005 թվականի նույն ցուցանիշների հրապարակումը հետաձգելու համար:

Մայիսին OTE-ն հայտարարել էր, որ մոտ 110 միլիոն դոլարի շահույթ է ստացել այս տարվա առաջին եռամսյակում, ինչը շուրջ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

OTE-ն առաջատար դիրքեր է զբաղեցնում Բալկանյան երկրներում եւ Հայաստանում: Այժմ ընկերությունը որոշել է վաճառել «ԱրմենՏել»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG