Մատչելիության հղումներ

Անգամ ամենահետաքրքիր դասախոսություները ուղեկցվում են ինչ-որ ուսանողի բջջայինի մեջ եղած ողջ երաժշտական ցանկը ունկնդրելով, միօրինակ խաղեր խաղալով կամ ամենատարբեր սիրային հաղորդագրություններ կարդալով: Շատերը պնդում են, որ լինելով արտերկրում, երբեք նման բան չեն նկատել, մյուսները համոզված էին, որ դա պարզապես զբաղմունքի պակասի արդյունք է:

Սակայն երատասարդներից գոնե մի մասի համար բջջայինն իրոք անհրաժեշտություն է: Նրանք պնդում են, որ դա պարզապես միջոց է իրենց ընկերներին գտնելու համար:

Գաղտնիք չէ, որ բջջայինի կարիք ունեն առավել զբաղված մարդիկ, բայց պարզվում է առանց դրա նրանց նյարդերն ավելի հանգիստ էին: Երգիչ Արամոն նշում է, որ առանց բջջայինի իր նյարդերը հաստատ ավելի հանգիստ կլինեին: Նա նաեւ կարծում է, որ այսպես կոչված «գոլդ» համարներով հեռախոսները պարզապես երիտասարդների կողմից ինքնահաստատման անհաջող փորձեր են: «Նման բաներ ես չեմ ընդունում», - ասում է նա:

Ինչպես նշեց Արամոն, մնում է միայն զինվել համբերությամբ եւ հուսալ, որ ոչ հեռու ապագայում երիտասարդները կգտնեն հոգեկան եւ մտավոր կարողությունները զարգացնելու ավելի արդյունավետ միջոց:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG