Մատչելիության հղումներ

Ալի Լարիջանի. «Ամերիկան բոլոր դեպքերում մտադիր է իշխանափոխություն իրականացնել Իրանում»


Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին պնդում է, որ ԱՄՆ-֊ը մտադիր է գահընկեց անել Իրանի ներկա իշխանությունը՝ անկախ նրանից, թե ինչպես կլուծվի Իրանի միջուկային ծրագրի հարցը:

«Գարդիան» բրիտանական թերթին տված հարցազրույցում Լարիջանին կարծիք է հայտնել, թե «ԱՄՆ-֊ի ատելությունը Իրանի նկատմամբ շատ ավելի խորն է, քան միջուկային ծրագրի հետ կապած նրա մտահոգությունը: Եթե չլիներ միջուկային խնդիրը, Ամերիկան այլ պատրվակ կհորիներ»:

Արեւմուտքը Իրանին մտորելու ժամանակ է տվել մինչեւ Մեծ ութնյակի հանդիպումը հուլիսին: Սակայն Լարիջանին ասել է, որ Իրանը Արեւմուտքին կպատասխանի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG