Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արդարադատության նախարարը դարձավ գլխավոր դատախազ


Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհուրդը գլխավոր դատախազ նշանակեց Յուրի Չայկային, որը 1999 թվականից արդարադատության նախարարն էր:

Այդ պաշտոնում նա փոխարինեց հրաժարական տված Վլադիմիր Ուստինովին, որի հեռացման պատճառները մնացին անհայտ:

Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը պնդել է, թե Ուստինովը ստիպված է եղել հրաժարական տալ նաեւ Մոսկվայում հայերի սպանությունների պատճառով: Սակայն արտգործնախարար Վարդան Օսկանյանը փաստել է, որ դա փոխարտգործնախարարի զուտ անձնական ենթադրությունն է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Ուստինովին արդարադատության նախարար նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG