Մատչելիության հղումներ

Բաքուն փորձել է առաջարկել մահմեդական երկրներին խզել դիվանագիտական կապերը Հայաստանի հետ


Բաքվում չորեքշաբթի օրը ավարտված Իսլամական համաժողովի կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանը փորձել է առաջարկել կազմակերպության անդամ երկրներին խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, քանի դեռ հայկական ուժերը դուրս չեն բերվել ադրբեջանական տարածքներից:

Տեղեկացնելով այդ մասին՝ «Վրեմյա նովոստեյ» թերթը գրում է. - «Նման արմատական պահանջը համընդհանուր աջակցության չի արժանացել: Միանգամայն հավանական է, որ այդ առաջարկին դեմ են արտահայտվել Իրանը, Լիբիան եւ Ղազախստանը»:

Միաժամանակ թերթը մեջբերում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին, որն ասել է. - «Այսօր Ադրբեջանը ջանքեր է գործադրում՝ փորձելով հետ շրջել պատմությունը: Դա անհեռանկար ուղի է: Ապագան Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններն են եւ երկու պետությունների միջեւ համագործակցությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG