Մատչելիության հղումներ

Վիեննայում հաստատվեց Մեթյու Բրայզայի թեկնածությունը


Այսօր Վիեննայում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդի նիստում պաշտոնապես հաստատվեց Մինսկի խմբում ամերիկացի նոր համանախագահի՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Ասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի թեկնածությունը:

«Ողջունեցինք Մեթ Բրայզային, շնորհակալություն հայտնեցինք մյուսին [Սթիվեն Մաննին]: Երեք համանախագահները խոսեցին, թե ինչպիսի գոյավիճակ է ներկայումս եւ նշեցին, որ Բուխարեստում վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Ջիվան Թաբիբյանը:

«Մենք պետք է ուղիներ որոնենք լուծելու այս խնդիրը, սեղանին շատ հուսադրող շրջանակ է հավանական համաձայնության շուրջ, ու դրան հասնելու համար երկու նախագահների քաջությունն է պահանջվում: Նրանք շատ բարդ որոշումներ կայացնելու առջեւ են կանգնած: Մենք հավատում ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հաջորդ տարի Հայաստանում քաղաքական օրացույցը բավական բարդանում է, այնպես որ այս տարին շատ կարեւոր է հակամարտության կարգավորման համար», - հունիսի 6-ին Բաքվում ասել էր Մաթյու Բրայզան:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG