Մատչելիության հղումներ

logo-print

OTE-ն հրապարակել է «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի մրցույթում երկրորդ փուլ անցած ընկերությունների անունները


Հունական OTE ընկերությունը այսօր հրապարակել է այն չորս ընկերությունների ցուցակը, որոնց հնարավորություն կտրվի մասնակցել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի մրցույթի երկրորդ փուլին:

«Քննության առնելով ներկայացված հայտերը, OTE-ն հետեւյալ ընկերություններին է հրավեր ուղարկել` մասնակցելու «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի մրցույթին», - ասված է հունական ընկերության տարածած մամլո հաղոդագրությունում: Այնուհետեւ հաղորդագրությունում թվարկված ընկերություններից երկուսը ռուսաստանյան ծագում ունեն` Vimpelcom-ը եւ Mobile Telesystems-ը (MTS): Երկրորդ փուլ է անցել նաեւ Պարսից ծոցում գործող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների խումբը` ETISALAT- Emirates Telecommunications Corporation /Istithmar ETV -Emergent Telecom Ventures: Չորրորդ ընկերության` VTEL Holdings / Knightsbridge Associates կորպորացիայի մասին «Ազատություն» ռադիոկայանին OTE-ի ներկայացուցիչ Դիմիտրիս Ցելեպիսը որեւէ հստակ տեղեկատվություն տրամադրել չցանկացավ՝ հրաժարվելով անգամ ասել, թե որ երկրում է գրանցված այս կազմակերպությունը:

«Դա գաղտնիք չէ, բայց այն ամենը, ինչ ուզում էինք ասել, գրված է մեր հաղորդագրությունում: Մենք գիտենք, թե ինչ ընկերություն է դա, բայց կրկնում եմ, մենք ամեն ինչ ասել ենք մեր մամլո հաղորդագրության մեջ», - ասաց Ցելեպիսը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG