Մատչելիության հղումներ

logo-print

Սպասենք հաջորդ «Եվրատեսիլ»֊-ին


Այն, որ «Եվրատեսիլ»֊-ը կհյուրընկալվի հենց Ֆինլանդիայում, պարզ էր արդեն մայիսի 20-ին, երբ «Լոռդի» խումբը «Եվրատեսիլ - 2006»-ի հաղթող ճանաչվեց: Սակայն պարզ չէր, թե հատկապես ո՞ր քաղաքում հանդես կգան հաջորդ մրցույթի մասնակիցները: Մրցում էին 6 քաղաքներ՝ այդ թվում Ռովանիեմին, որը «Լոռդի» խմբի անդամների հայրենի քաղաքն է: Նախապատվությունը, սակայն, տրվել է մայրաքաղաքին:

«Եվրատեսիլ - 2007»-ի բյուջեն դեռ հաստատված չէ, բայց մոտավոր հաշվարկներով՝ ծախսերը կկազմեն մոտ 13 միլիոն եվրո: Երգի միջազգային այս 52-֊րդ մրցույթին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչը, որը ելույթ կունենա ոչ թե մայիսի 10-ի կիսաեզրափակիչ փուլում, այլ արդեն մայիսի 12-ին՝ մեխանիկորեն եզրափակիչ անցած երկրների շարքում: Շնորհակալություն Անդրեին:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG