Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Ռուսաստան


Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի նստավայրից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հունիսի 28-ին երկրի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը եռօրյա այցով կմեկնի Մոսկվա:

Ըստ «Ֆրանսպրես»-ի, սա կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցը Ռուսաստան, որի ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարաբերություններին առնչվող հարցեր:

Հաղորդվում է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2005 թվականին կազմել է 15 միլիարդ դոլար, եւ Թուրքիան ցանկանում է կարճ ժամանակում այդ ցուցանիշը հասցնել 25 միլիարդ դոլարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG