Մատչելիության հղումներ

Էրկի Տուոմիոյա. «Հիմնական շեշտը դրվելու է Ռուսաստանի հետ համաձայնագրի վրա»


«Ֆիննական նախագահության վեց ամիսների ընթացքում հիմնական շեշտը դրվելու է Ռուսաստանի հետ գործակցության նոր համաձայնագրի կնքման վրա», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է հուլիսի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնող Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկի Տուոմիոյան:

Ֆինլանդիայի նախագահության ամիսներին լուրջ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը: Ֆինլանդիայի արտգործնախարարը հիշեցրեց, որ Վրաստանն արդեն իսկ դիմել է Բրյուսելին՝ Հարավային Օսիայի խնդրի լուծմանն օժանդակելու խնդրանքով:

«Եվրամիությունը շարունակելու է գործուն մասնակցություն ունենալ Վրաստանում: Բացի այդ, հարավկովկասյան երեք պետությունները ավարտին են հասցնելու «Նոր հարեւանության» շրջանակներում իրականացվող անհատական ծրագրերը՝ կայունացման համաձայնագրերի կնքման նպատակով», - ասաց Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG