Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Ստամբուլում հանդիպել է Հունական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդին


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն չորեքշաբթի օրը Ստամբուլում հանդիպել է Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինին, որի հրավերով մեկշաբաթյա այցով ժամանել է Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, Բարդուղիմեոս Առաջինը, որը ողջ աշխարհում մոտ 250 միլիոն քրիստոնյաների առաջնորդն է, կոչ է արել «աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիներին նվազագույնի հասցնել իրենց տարաձայնությունները»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ստացված հաղորդագրության համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է. - « Մենք այցելում ենք մի Եկեղեցի, որի հետ կիսել ենք պատմությունը ձեռքբերումների ու արարումների, հալածանքների, տառապանքների եւ նահատակության, աղոթքի ու վկայության, որ արթուն է այսօր մեր սրտերում ու մտքերում»:

Արեւմտյան լրատվամիջոցների վկայությամբ, Ստամբուլի ոստիկանությունը անվտանգության խիստ միջոցներ է ձեռնարկել այն բանից հետո, երբ երեքշաբթի երեկոյան թուրք ազգայնականները բողոքի ցույց էին կազմակերպել օդանավակայանում, ինչը ստիպել է ոստիկաններին ուղեկցել Գարեգին Երկրորդին դեպի առանձին ելք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG