Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյան. «Ղարաբաղին ինքնավարություն առաջարկելը ինքնախաբեություն է»


«Առաջարկել ինքնավարություն մի ժողովրդի, որը սեփական պատմական հողերի վրա երկու տասնամյակից ավելի ինքնուրույն կառավարում է իր կյանքը` նվազագույնը ինքնախաբեություն է»,֊ - այսօր Ժնեւում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ելույթ ունենալով ՄԱԿ֊-ի Մարդու իրավունքների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստում՝ Հայաստանի արտգործնախարարը նշել է. - «Եթե Ադրբեջանի «մեկ քայլ առաջ, մեկ քայլ հետ» մոտեցումը բանակցություններում պարզապես անհանգստացնող էր, ապա ինքնավարության հուսալքված վերջին առաջարկները՝ բանակցությունների էությունից եւ ոգուց նահանջի կոնկրետ օրինակներ են եւ ակնհայտորեն չեն համապատասխանում այն միտումներին, որոնք այսօր առկա են միջազգային ասպարեզում»:

Հայաստանի արտգործնախարարության մամլո ծառայության վկայությամբ, Վարդան Օսկանյանը Ժնեւում ասել է. - «Մենք հույս ունենք, որ բանակցությունները կընթանան այն ճանապարհով, որը երկարատեւ խաղաղության իրական հույս կտա բոլոր մասնակից կողմերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG