Մատչելիության հղումներ

Մհեր Շահգելդյանը հրաժարական է տվել ՆԱՏՕ֊-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնից


«Օրինաց երկիր»-֊ի ղեկավար անդամ, Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Մհեր Շահգելդյանը այսօր պաշտոնապես տեղեկացրել է Ազգային ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանին, որ հրաժարական է տալիս ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնից:

Այն բանից հետո, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ իշխող կոալիցիայի կազմից, Շահգելդյանը հրաժարական տվեց հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից, ինչը, սակայն, չէր ենթադրում, որ նա պետք է պարտադիր հրաժարվեր նաեւ ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարի պաշտոնից:

Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-֊ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության նոր նախագահ կնշանակվի նշված հանձնաժողովի նորընտիր ղեկավար Արամայիս Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG