Մատչելիության հղումներ

logo-print

«Ոսկե ծիրան»-֊ի «Հայկական համայնապատկեր»-֊ը


«Մեր առաջնահերթ նպատակն է՝ հայկական կինոյի զարգացմանը նպաստելը, եւ արդեն անցյալ տարի մենք որոշեցինք, որ մեր առաջնային մրցույթը լինելու է «Հայկական համայնապատկեր» ծրագրում, եւ հետո միայն՝ միջազգային ֆիլմերում», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Փառատոնի գեղարվեստական խորհրդի անդամ Արթուր Բախտամյանը, ով մասնակցել է «Հայկական համայնապատկեր»-ում ընդգրկված ֆիլմերի ընտրությանը, վստահեցնում է, որ կինոփառատոնի ֆիլմերից հատկապես արժե դիտել հենց հայ ռեժիսորների գործերը:

Գոռ Վարդանյանի՝ վերջերս էկրան բարձրացած նոր ֆիլմը` «ճակատագիր«»-ը, որը ներառված էր «Ոսկե ծիրան»-֊ի ֆիլմացանկում, չի մասնակցի փառատոնին: Ֆիլմը փառատոնի ցանկից հանել է հենց ինքը` Գոռ Վարդանյանը, քանի որ փառատոնի կազմակերպիչները չեն բավարարել նրա պահանջը` ներկայացնել «Ճակատագիր»-֊ը որպես բացման կամ փակման ֆիլմ:

«Ոսկե ծիրան - 2006»-ի հյուրերի ցանկում են հայտնի կինոռեժիսորներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջջոն, դերասանուհիներ Արիան Ասկարիդը, Արսինե Խանջյանը, ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը եւ շատ այլ կինոգործիչներ: Երրորդ «Ոսկե ծիրան»-֊ի շրջանակներում եւս կկազմակերպվեն վարպետության դասընթացներ` հանրահայտ կինոգործիչների մասնակցությամբ:

Այս տարի կինոփառատոնին զուգահեռ Ազգային պատկերասրահում կբացվի հայկական ֆիլմերի պաստառների ցուցահանդես: Պաստառներից ամենահինը Համո Բեկնազարյանի «Զարեհ» ֆիլմի պաստառն է, որը պահպանվել է 1926 թվականից:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG