Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագափշը հայտարարել է, որ կկարգադրի ականապատել Վրաստանի հետ սահմանը, եթե վերջինս շարունակի պնդել, որ ռուսաստանցի խաղաղապահները պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց:

«Հավատացնում եմ, որ այսօրվա վերաբերմունքը սահմանի նկատմամբ կփոխվի՝ այն 100 տոկոսով կականապատվի եւ կբարեկարգվի միջազգային բոլոր նորմերին համապատասխան: Այդ դեպքում մենք դուրս կգանք բանակցային գործընթացից, իսկ ռուսաստանցի խաղաղապահներին կփոխարինեն Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի խաղաղապահ ուժերը», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է Բագափշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG