Մատչելիության հղումներ

ԻՀԿ արտգործնախարարները աջակցում են Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը


«Իսլամական համաժողովի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որում տեղ է գտել Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դիրքորոշման աջակցությունը», - ըստ day.az-ի, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Հռչակագրում ընդգրկված է մի ընդարձակ կետ, որում արծարծված են Ադրբեջանի օկուպացիայի հետ կապված բոլոր հարցերը. ինչպես բուն փաստը, այնպես էլ գրավյալ տարածքներում բնապահպանական իրավիճակը», - նշել է ադրբեջանցի դիվանագետը:

«ԻՀԿ անդամ պետությունները նաեւ պահանջել են անհապաղ ազատել գրավյալ տարածքները: ԻՀԿ 57 պետությունները միաձայն հայտարարել են Ադրբեջանի ինքնիշխանությանն եւ տարածքային ամբողջականությանը աջակցելու մասին», - հայտարարել է Խալաֆովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG