Մատչելիության հղումներ

Մասխադովի որդին քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայում


Անցյալ տարվա մարտին ռուսական ուժերի կողմից սպանված Չեչնիայի նախկին նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը, որը 1999 թվականից բնակվում էր Բաքվում, մեկնել է Գերմանիա:

Վկայակոչելով Ադրբեջանի չեչենական համայնքը, day.az-ը հաղորդում է, որ Անզոր Մասխադովը քաղաքական ապաստան է խնդրել Գերմանիայի իշխանություններից:

Այս տարվա մայիսի սկզբին Չեչնիայի նախկին նախագահի ընտանիքը քաղաքական ապաստան էր խնդրել Ֆինլանդիայի իշանություններից: Մասխադովի ընտանիքի անդամները նշել էին, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն իրենց շնորհել է փախստականի կարգավիճակ, սակայն իրենք «ապահով չեն զգում իրենց», եւ ռուսաստանցի պաշտոնյաները Գրոզնիում մերժել էին երկարացնել անձնագրերի ժամկետները:

«Մենք վստահ ենք, որ մեր կյանքն այստեղ վտանգված է: Ադրբեջանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն է, մենք սպառնալի հեռախոսազանգեր ենք ստացել», - ասված էր Ֆինլանդիայի նախագահին հասցեագրված նամակում:

Ֆինլանդիան Մասխադովների ընտանիքի խնդրանքին այդպես էլ չէր արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG