Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Հայ-թուրքական սահմանի բացումը քննարկման առարկա չէ»


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը երեքշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացումը «քննարկման առարկա չէ»:

Գյուլը, որն երեկ այցելել էր Կովկասյան ինստիտուտ, այնտեղ ասել է, որ Թուրքիան ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը եւ Հայաստանը բանակցեն միմյանց հետ Ղարաբաղի շուրջ եւ իրական արդյունքների հասնեն այդ հարցում:

«Սակայն տարածքների օկուպացիային, անշուշտ, պետք է վերջ դրվի», - ըստ ԱՊԱ գործակալության, եզրափակել է Գյուլը:

Թուրքիայի արտգործնախարարը Բաքվում մասնակցում է Իսլամական համաժողովի կազմակերպության գագաթնաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG