Մատչելիության հղումներ

Սահակաշվիլի. «Վրաստանը մտադիր չէ «Գազպրոմ»-֊ին վաճառել հիմնական գազատարը»


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ «Գազպրոմ» ռուսաստանյան ընկերությանը վաճառել հիմնական գազատարը:

«Վրաստանի ռազմավարական մոտեցումներից եւ շահերից ելնելով, մենք չենք պատրաստվում վաճառել այդ գազատարը»,֊ - ասել է Սահակաշվիլին՝ ելույթ ունենալով այսօր Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովում, որը նվիրված էր Եվրասիայի էներգետիկ անվտանգության խնդիրներին:

«Գազպրոմ»-֊ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովն այսօր Մոսկվայում լրագրողներին հայտնել էր, որ «Գազպրոմ»-֊ը ցանկանում է գնել գազատարը, բայց վրացական կողմը կոնկրետ պատասխան չի տալիս առաջարկին:

«Գազատարի մասնավորեցումը Վրաստանի կառավարության ծրագրերում ներառված չէ»,֊ - ասել է Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG