Մատչելիության հղումներ

Արեշիձե. «Վրաստանում գործում են հարեւան երկրների հատուկ ծառայությունները»


Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն Թբիլիսիում լույս տեսնող «Ախալի թաոբա» թերթում այսօր կարծիք է հայտնել, որ «Վրաստանում կան ուժեր, որոնք վերահսկվում են հարեւան երկրների՝ եւ ոչ միայն Ռուսաստանի, հատուկ ծառայությունների կողմից»:

Բացի Ռուսաստանից, Վրաստանի հարեւան երկրներն են Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան:

Արեշիձեն համոզված է, որ «այդ ուժերը գործում են միմյանցից անջատ, եւ միակ ընդհանրությունն այն է, որ դրանք բոլորն էլ ուզում են իշխանափոխություն իրականացնել Վրաստանում»:

«Դրանք լուրջ վնաս չեն պատճառի, բայց կարող են տեղական բնույթի խնդիրներ հարուցել»,֊ - ասել է վրացի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG