Մատչելիության հղումներ

logo-print

Սահակաշվիլի. «Ռուսաստանում Վրաստանը ներսից քայքայելու մեքենա է գործի գցվել»


«Ռուսաստանում Վրաստանը ներսից քայքայելու մեքենա է գործի գցվել»,֊ - հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որի երկու հարցազրույցները ցուցադրվել են «Ռուսթավի-֊2» եւ «Իմեդի» հեռուստակայաններով:

Խոսելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, Սահակաշվիլին ասել է. - «Մենք մեկ խնդիր ունենք, եւ մենք այն կլուծենք կա'մ Ռուսաստանի հետ, կա'մ մնացյալ աշխարհի հետ՝ առանց Ռուսաստանի միջնորդության: Բայց հույս ունեմ, որ դա կլինի Ռուսաստանի մասնակցությամբ: Երրորդ ճանապարհ մենք չունենք, մենք չենք պատրաստվում 100 տարի սպասել մեր գլխավոր հիմնախնդրի լուծմանը»:

«Վրաստանը անպայման ՆԱՏՕ կմտնի: Իրականում դա կարող է կատարվել երկու տարուց: Այսօր ՆԱՏՕ֊-ում կա 2֊3 երկիր, որոնք առայժմ պատրաստ չեն տեսնել Վրաստանը այդ կազմակերպությունում, սակայն կան երկրներ, որոնք ուզում են մեզ ընդունել անհապաղ, եւ դրանք մեծամասնություն են կազմում»,֊ - հավաստել է նախագահը:

«Վրաստանը հատուկ եւ կարեւոր հարաբերություններ ունի ԱՄՆ-֊ի հետ, եւ մոտ ապագայում այդ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի կհասնեն՝ շատ շուտով դա կտեսնեն բոլորը»,֊ - խոստացել է Սահակաշվիլին՝ ըստ երեւույթին, նկատի ունենալով հուլիսի սկզբին կայանալիք իր հանդիպումը Ջորջ Բուշի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG