Մատչելիության հղումներ

logo-print

«Ռոսիյսկայա գազետա». «Գյումրիի ռազմակայանը այն ստորաբաժանումներից է, որտեղ զինվորականները ձգտում են հայտնվել»


«Գյումրիի 102-֊րդ ռուսաստանյան ռազմակայանը այն ստորաբաժանումներից է, որտեղ զինվորները եւ սպաները ձգտում են հայտնվել»,֊ - գրում է այսօր «Ռոսիյսկայա գազետա»֊-ն:

Թերթը դա բացատրում է նրանով, որ «տեղի բնակչությունը եւ պաշտոնյաները շատ բարյացակամ են տրամադրված ռուսաստանցի զինվորականների նկատմամբ»:

Պարբերականը հայտնում է, որ ռազմակայանում ծառայող սպաների 15 տոկոսը եւ ենթասպաների 64 տոկոսը տեղացիներ են: Նրանք գերակշռում են նաեւ սպասարկող անձնակազմում:

Ներկայումս ռազմակայանի տարածքում երեք բնակելի շենք է կառուցվում՝ 120 բնակարանով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նյութական օգնություն է ցույց տալիս այն զինվորականներին, ովքեր բնակարաններ են վարձում:

«Հայաստանում բնակարան վարձելը շատ էժան է նստում՝ մեկսենյականոցի համար՝ 800, երկուսենյականոցի համար՝ 1300 ռուբլի: Տեղի բնակչությունը սա էլ լավ եկամուտ է համարում, քանի որ միջին աշխատավարձը Հայաստանում էապես ցածր է Ռուսաստանից», - գրում է թերթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG