Մատչելիության հղումներ

Ճապոնիան Իրաքից դուրս է բերում իր զինվորական ստորաբաժանումները


Ինչպես հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը, Ճապոնիան որոշել է դուրս բերել իր զինվորական ստորաբաժանումները Իրաքից:

«Կառավարությունը որոշել է դուրս բերել Իրաքում տեղակայված ճապոնական զինվորական ստորաբաժանումները, քանի որ դրանց խաղաղարար առաքելությունը կարելի է կատարված համարել», - ասված է երեքշաբթի օրը կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Առայժմ, սակայն, չի նշվում է, թե ճապոնացի զինվորականները երբ կհեռանան Իրաքից:

Իրաքում խաղաղապահ առաքելությունը, որ սկսվել էր 2004 թվականի հունվարին, ճապոնական զինվորականների առաջին գործողությունն էր երկրի սահմաններից դուրս Երկրորդ աշխարհամարտից ի վեր:

Իրաքի հարավում գտնվող Սամավա քաղաքի մոտ տեղակայված 600 ճապոնացի զինվորականները չեն մասնակցել ռազմական գործողությունների:

Հայաստանի խաղաղապահները (զինվորական բժիշկներ եւ վարորդներ) Իրաքի վերականգնողական աշխատանքներին մասնակցում են 2005 թվականի հունվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG