Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ին Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի եւ Վրաստանի ղեկավարներ Ջորջ Բուշը եւ Միխեիլ Սահակաշվիլին քննարկելու են «Աբխազիայում եւ Հարավային Օսիայում անջատողական հակամարտությունների կարգավորմանը ուղղված ջանքերը»: Այդ մասին, ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, հայտնել է ԱՄՆ-ի նախագահի մամլո ծառայությունը:

Վրաստանի նախագահի այցի մասին պաշտոնական տեղեկագրում նշվում է, որ «Վրաստանում «վարդերի հեղափոխությունը» ժամանակակից պատմության հզոր պահ էր, որը խրախուսել է մյուսների ձգտումը դեպի ազատություն»:

«Վրաստանը տարածաշրջանում [ԱՄՆ-ի] առանցքային դաշնակիցն է, գնահատելի գործընկեր ահաբեկչության դեմ պատերազմում, որը իր ավանդն է ներդնում Իրաքում», - նշում է Սպիտակ տունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG