Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ


Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի հետ: «Ջումհուրիեթ» թերթը կիրակի օրը գրել է, որ քննադատությունը պարունակվում է Եվրամիության զեկույցում, որը հրապարակվելու է աշնանը:

Թուրքիան 10 տարուց ավելի փակ է պահում իր սահմանը Հայաստանի հետ:

Իր զեկույցում Եվրամիությունը փաստում է, որ զինվորականները առաջվա պես դերակատարություն ունեն Թուրքիայի քաղաքական կյանքում, բարեփոխումները պատշաճ կերպով չեն իրականացվում եւ չեն պահպանվում փոքրամասնությունների իրավունքները:

Զեկույցի հեղինակները քննադատել են Թուրքիային նաեւ այն բանի համար, որ Անկարան չի ցանկանում բացել իր նավահանգիստները Կիպրոսի նավերի համար: Եվրամիությունը պահանջում է բացել նավահանգիստները, ինչից հետո Եվրամիությունը կվերացնի Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ սահմանած պատժամիջոցները:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG