Մատչելիության հղումներ

Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղեր»-ի վերծանումը ավարտվել է


Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները ավարտել են մայիսի 3-ին Սոչիի օդանավակայանի մատույցներում վթարի ենթարկված հայկական Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղեր»-ի ինքնագրիչ սարքերի վերծանումը եւ անցել են տվյալների վերլուծությանը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը:

Պարամետրիկ ինքնագիրը արձանագրել է տեղեկություններ ինքնաթիռի վերջին 8 թռիչքների մասին՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում: Ձայնագրության ընդհանուր տեւողությունը 26 ժամ 20 րոպե է, ներառյալ վերջին թռիչքը՝ 1 ժամ 26 րոպե:

Վերծանության արդյունքում պարզվել է, որ «ինքնաթիռը օդում չի ոչնչացել»: Շարժիչները աշխատել են մինչեւ ծովին ինքնաթիռի բախվելը, վառելիքի քանակը բավարար է եղել անվտանգ վայրէջք կատարելու համար: Վերջին րոպեին թռիչքն անցնում էր միացված ավտոպիլոտով:

Երեւանից Սոչի չվերթն իրականացնող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 3-ին վայրէջքի գնալիս՝ Սեւ ծովի ափից 6 կիմոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG