Մատչելիության հղումներ

logo-print

Չեխիայում հայեր են ձերբակալվել


Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր ցանցի անդամների, ովքեր անօրինական ներգաղթողներ էին տեղափոխում Թուրքիայից եւ Բալկաններից՝ Արեւմտյան Եվրոպա: 16 ձերբակալվածների թվում են Հայաստանի, նախկին Հարավսլավիայի երկրների եւ Չեխիայի քաղաքացիներ:

Չեխիայի ոստիկանության խոսնակ Բլանկա Կոշինովան այսօր հայտնել է, որ Չեխիան ընդամենը տարանցիկ երկիր էր ձերբակալվածների համար, որոնք ներգաղթողներին տեղափոխում էին Գերմանիա, Ավստրիա եւ Իտալիա:

Հայտնի չէ, թե քանի մարդ են տեղափոխել խմբի անդամները, սակայն Կոշինովան հայտնել է, որ ներգաղթողներից յուրաքանչյուրը մոտ 6000 դոլար է մուծել խմբի ղեկավարին, որը Մակեդոնիայի քաղաքացի է:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը չի մանրամասնում, թե ձերբակալվածներից քանիսն են Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG