Արտասովոր հագուստ, համարձակ գույներ, շենքերի ներքին եւ արտաքին ձեւավորում, գովազդային վահանակներ եւ կազմակերպությունների լոգոտիպեր՝ ահա այն ամենը, ինչ կարելի է տեսնել ցուցահանդեսում: Ցուցադրված նմուշները՝ ակադեմիայի 22 շրջանավարտների 5 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն են, միեւնույն ժամանակ՝ նրանց «այցեքարտը»:
Ուսանողների համար այս ցուցահանդեսը եւս մեկ հնարավորւթյուն էր ցույց տալ իրենց կարողությունները դիզայնի ոլորտում: Նվարդ Շահնազարյանն արդեն ուսանողական տարիներին ընկերների հետ ձեւավորել է մի քանի հեռուստաընկերությունների տաղավարները, իսկ որպես դիպլոմային աշխատանք ներկայացրել է «Սուշի» բարի արտաքին եւ ներքին ձեւավորման նախագիծ:
«Հայաստանում օրեցօր նոր սրճարաններ ու ռեստորաններ են բացվում, մեր մասնագիտությությունը մեծ պահանջարկ ունի, իսկ եթե աշխատանքներդ լավը լինեն, պատվերներ եւ աշխատանք հաստատ կունենաս», - ասում է Նվարդը:
Տաթեւիկ Լազարյան