Մատչելիության հղումներ

Ղազախական նավթը Բաքու - Ջեյհանով կհասնի համաշխարհային շուկա


Այսօր Ալմաթիում Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Նուրսուլթան Նազարբաեւը ստորագրել են համաձայնագիր, որով ղազախական նավթը Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով կմղվի դեպի Եվրոպա:

«Բաքու – Թբիլիսի – Ջեյհան համակարգի միջոցով Ղազախստանից նավթը Կասպից ծովով եւ Ադրբեջանի տարածքով համաշխարհային շուկաներ փոխադրելուն աջակցելու մասին» համատեղ համաձայնագրի ստորագրման մասին այսօր հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Խողովակաշարի հզորությունը տարեկան 50 մլն տոննա է: Ղազախստանը կարող է իր նավթը խողովակաշարով մղել արդեն 2007 թվականից:

Ղազախստանը ակնկալում է տարեկան արտահանել մինչեւ 25 միլիոն տոննա նավթ, որը Ադրբեջանի մայրաքաղաք է հասցվելու նավթատար նավերով՝ Կասպից ծովով:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է հուլիսի 13-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG