Մատչելիության հղումներ

logo-print

Կախա Բենդուկիձե. «Կարս - Ախալքալակ - Բաքու երկաթուղու ծրագիրը շատ հետաքրքրիր է եւ տնտեսապես շահավետ»


Վրաստանի պետնախարար Կախա Բենդուկիձեն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի՝ Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու շինարարությունը չֆինանսավորելու մասին որոշումը բացատրում է «թույլ տնտեսական հաշվարկով»:

«Սա շատ հետաքրքիր եւ տնտեսապես շահավետ ծրագիր է, որը կարող է լուրջ շահաբաժին բերել մասնակիցներին, բայց դա ավելի երկարաժամկետ հեռանկար է, քան այսօրվա իրականությունը», - ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը ասել է Բենդուկիձեն:

Վրաստանի պետնախարարը նշել է, որ թեեւ ծանոթ չէ ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորմանը, սակայն հստակ կարող է ասել, որ ծրագրի տնտեսական շահութաբերութունը ներկայացված է «ոչ պատշաճ ձեւով»:

«Պետք է սովորենք ներկայացնել նման նախաձեռնությունները», - ավելացրել է նա:

Չորեքշաբթի օրը Կոնգրեսի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը արտահանումների եւ ներմուծումների բանկային վերահաստատման 2006 թվականի գործառույթում մտցրեց փոփոխությունը, որն արգելում է պետական գումարներ հատկացնել Հայաստանը տարածաշրջանային եւ առեւտրային հնարավորություններից զրկելու նպատակ ունեցող ծրագրերին: Օրենքի այս փոփոխությունն ուժի մեջ մտցնելու համար հաջորդ քայլը Ներկայացուցիչների տան լիագումար նիստի քվեարկությունն է:

Ավելի վաղ Եվրամիությունը հրապարակայնորեն հայտարարել էր, թե Հայաստանը բացառելու դեպքում չի ֆինանսավորելու այս ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG