Մատչելիության հղումներ

Եվրամիության ընդլայնումը սառեցվում է


Եվրամիության ընդարձակման գործընթացը սառեցվում է, մինչեւ միության ներքին ճգնաժամի հաղթահարումը եւ սահմանադրության հաստատումը: Ամենայն հավանականությամ, հենց այսպիսի հայտարարությամբ կամփոփվի Բրյուսելում այսօր ավարտվող Եվրամիության ղեկավարների հանդիպումը:

«Ռումինիան եւ Բուլղարիան, անշուշտ, կմիանան Եվրամիությանը, ինչպես նախատեսված էր՝ 2007-ի հունվարի 1-ից: Ինչ վերաբերում է մյուսներին, կարծում եմ, միության հետագա ընդարձակմանը խանգարում է ներքին, ինստիտուցիոնալ խնդիրների առկայությունը», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոսե Մանուել Բարոզոն:

Այս ակնարկի հիմնական հասցեատերերը՝ Թուրքիան եւ Խորվաթիան են, որոնք պետք է սպասեն առնվազն մինչեւ 2008 թվականի ավարտը:

Եվրամիությունը գիտակցում է, թե ինչպիսի բացասական արձագանք կառաջացնի իրենց որոշումը հատկապես Թուրքիայում:

Վերջին հարցումները վկայում են, որ այսօր Թուրքիայի քաղաքացիների 57 տոկոսն է դրական վերաբերում Եվրամիության անդամակցության ծրագրերին: Մինչդեռ 2002-ին եվրոպամետ թուրքերը կազմում էին բնակչության 74 տոկոսը:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG