Մատչելիության հղումներ

Ինչպես այսօր հայտնել է Հայաստանի նախագահի խոսնակը, Ռոբերտ Քոչարյանը, ամենայն հավանականությամբ, գալիք հուլիսին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան:

Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը փոխանցեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը նախատեսված է «ամռան կեսին», ըստ ամենայնի՝ հուլիս ամսին:

Նախագահի նախատեսվող այցի մանրամասները անցած ամիս Թեհրան կատարած այցի ընթացքում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ենթադրվում է, որ այցի ընթացքում կենտրոնական տեղ կզբաղեցնի հայ-իրանական էներգետիկ ծրագրերի քննարկումը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG