Մատչելիության հղումներ

logo-print

Կանայք եւ ֆուտբոլը


Բայց որոշ կանանց համար ֆուտբոլը դառնում է գլխացավանքի ու վեճերի պատճառ՝ օրուգիշեր հեռուստացույցից հնչող «փոխանցում», «գոլ» բացականչություններից, թվում է, հնարավոր չէ ոչ մի տեղ թաքնվել:

Որոշ իսպանուհիների ֆուտբոլային հակակրանքը այն աստիճանի է հասել, որ նրանք արմատական քայլերի են դիմել՝ հիմնելով «Ոչ ֆուտբոլին» անունով մի ընկերակցություն եւ պահանջելով արգելել ֆուտբոլի աշխարհի առաջնությունները:

Մինչ իսպանացի կանայք բողոքում են, որ խախտվում են իրենց իրավունքները, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պաշտպանում է ֆուտբոլ դիտելու հայ կանանց իրավունքն ու երկրպագում Բրազիլիայի հավաքականին: «Կարծում եմ, բանն այն չէ, որ կանայք ֆուտբոլ չեն սիրում, այլ այն, որ անկարող են տանել ամբողջ օրը բազմոցին պարապ նստած ամուսնուն, երբ իրենք չեն հասցնում տան գործերը: Ո՞ր կինը չէր ցանկանա ինքն էլ ոտքը ոտքին գցել, նստել ու հանգիստ ֆուտբոլ դիտել», - ասում է նախկին օմբուդսմենը:

Ազգային ժողովի պատգամավոր Հրանուշ Հակոբյանը խոստովանեց, որ քաղաքական դաշտ մտնելուց առաջ ֆուտբոլի դաշտ է մտել: «Չնայած 70֊-ականների ոգեւորվածությունը հիմա չունեմ, բայց շարունակում եմ Բրազիլիային երկրպագել, փոքր ժամանակ էլ շատ եմ ֆուտբոլ խաղացել»:

Հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների թվում էլ, պարզվում է, ֆուտբոլի սիրահարներ կան: Սոֆի Դեւոյանը պարզապես պաշտում է ֆուտբոլը եւ շատ է սիրում Ֆրանսիայի հավաքականի առաջատարներից Զինեդին Զիդանին: Ժամանակին աշխարհի առաջնության ոչ մի հանդիպում բաց չի թողել, հիմա էլ սիրում է ակումբներում ֆուտբոլ դիտել:

Նունե Եսայանը թեեւ ֆուտբոլով չի հետաքրքրվում, խոստանում է, լրացնել ֆուտբոլային բացը՝ հանուն իր ապագա ամուսնու, որպեսզի ֆուտբոլը ընտանեկան վեճերի պատճառ չդառնա:


Սյուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG