Մատչելիության հղումներ

Հայաստանի գիտության եւ կրթության նախկին նախարար Սերգո Երիցյանը նշանակվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդական: Այդ մասին այսօր հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

«Օրինաց երկիր»֊-ի նախկին անդամ Սերգո Երիցյանը պաշտոնազրկվել էր այն բանից հետո, երբ կուսակցությունը որոշել էր դուրս գալ իշխող կոալիցիայից: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը փաստել էր, որ նախարարը պաշտոնից ազատվել է քաղաքական դրդապատճառներով:

Պաշտոնազրկվելուց հետո Սերգո Երիցյանը լրատվամիջոցներին ասել էր, որ կցանկանար աշխատել կրթությանը եւ գիտությանը առնչվող բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG