Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպացիները գնալով ավելի վատ են վերաբերում ամերիկացիներին


«Փյու» ամերիկյան հետազոտական կազմակերպության հարցման արդյունքների համաձայն, այս տարի աշխարհում նվազել է համակրանքը Միացյալ Նահանգների նկատմամբ: Մասնավորապես, Իսպանիայում Ամերիկայի հանդեպ դրական տրամադրված մարդկանց թիվը պակասել է մոտ 18, Թուրքիայում՝ 10, Հնդկաստանում՝ 20 տոկոսով: Հարցված 14 երկրներից 10-ում բնակչության մեծամասնությունը պնդում է, թե իրաքյան պատերազմից հետո աշխարհն ավելի վտանգավոր է դարձել:

«Հակառակ կարծիքը գերակշռում է ընդամենը երեք երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում ու Նիգերիայում», - ասում է հետազոտական կենտրոնի տնօրեն Քերոլ Դոհերթին:

«Իրաքը շարունակում է խոչընդոտել Եվրոպայում Միացյալ Նահանգների իմիջի բարելավմանը: Այս առումով փոփոխություն չկա նաեւ մահմեդական երկրներում: Ընդհանուր առմամբ, վերաբերմունքը Ամերիկայի հանդեպ բավական սառն է», - հավելում է նա:

Աշխարհի տարբեր ծայրերում տարբեր են մարդկանց պատկերացումները նաեւ լավագույն առաջնորդի վերաբերյալ: Ամերիկայում համակրում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրին, մինչդեռ Ֆրանսիայում ու Գերմանիայում հարցվածների մեծամասնությունը առաջնությունը տալիս է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG