Մատչելիության հղումներ

Բրյուսելում քննարկվեց Հայաստան – ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը


Այսօր Հայաստանի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Վարդան Օսկանյանը մասնակցեցին Հյուսիս-ատլանտյան խորհրդի եւ Հայաստանի (26+1 ձեւաչափ) հանդիպմանը, որը նվիրված էր Հայաստան – ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման ընթացքի քննարկմանը:

Քննարկման հինքում անցած ամիս ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի պատվիրակության կողմից կատարված ԱԳԳԾ-ի միջանկյալ գնահատման արդյունքներն էին:

Ինչպես հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, նախարարներ Սարգսյանն ու Օսկանյանը հանդես եկան զեկույցներով՝ անդրադառնալով «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացման խնդիրներին, ԱԳԳԾ-ի իրագործման նպատակով ծրագրած միջոցառումներին եւ դրանց իրականացմանը»:

«Հյուսիս-ատլանտյան խորհրդի անդամ պետությունների դեսպանների ելույթներում գնահատականներ տրվեցին ԱԳԳԾ դրույթերի կատարման ուղղությամբ Հայաստանի առաջընթացին` ուշադրություն դարձնելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին որպես անվտանգության երաշխիք, պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման հարցերին», - ասված է Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում: - «Այնուհետեւ նախարարները պատասխանեցին բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններին, անվտանգության բաղադրիչներին, տարածաշրջանային խնդիրներին ու էներգետիկ անվտանգությանը, ԼՂ հարցի խաղաղ կարգավորման ներկա զարգացումներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG